ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ Արցախում այցելել է զորամասեր: Այս մասին  նա ֆեյսբուքյան գրառում է կատարել:

«Երեկ այցելեցինք զորամասեր.

առանձնազրույցներ զինվորների հետ, մանրամասն քննարկումներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, բուժծառայությունների ու կարգապահական վարույթների, բարոյահոգեբանական հարցերի ուսումնասիրություններ»,- գրել է նա։

Արման Թաթոյանին Արցախում ուղեկցել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: