Ամերիկյան Wells Fargo բանկը տուգանվել է 3 միլիարդ դոլարով` երկար տարիների ընթացքում միլիոնավոր կեղծ հաշիվների հետ կապված սկանդալի պատճառով, փոխանցում է CNN-ը:

Վճարելով տուգանքը՝ բանկը կազատվի քաղաքացիական եւ քրեական պատասխանատվությունից` չորս տարի առաջ կեղծ հաշիվների հետ կապված սկանդալի համար:
Այնուամենայնիվ, տուգանքը պատասխանատվությունից չի ազատի սկանդալի մեջ ներգրավված բանկի աշխատակիցներին:

Դատախազությունը Wells Fargo-ին մեղադրել է «ապշեցուցիչ չափի, մասշտաբի եւ տեւողության» անօրինական պահվածքի մեջ: Բանկը խոստովանել է, որ 2002 թվականից մինչեւ 2016 թվականը կեղծել է բանկային գրառումները, վնասել է հաճախորդների վարկային վարկանիշներին, ապօրինի օգտագործել է նրանց անձնական տեղեկատվությունը եւ ապօրինի կերպով միլիոնավոր դոլարների վճարներ եւ տոկոսներ է հավաքել:

«Այսօրվա հայտարարությունը պետք է բացարձակ հիշեցում լինի այն մասին, որ ոչ մի ինստիտուտ այդքան մեծ, հզոր կամ հայտնի չէ` իր անօրինական վարքի համար պատասխանատվություն կրելու եւ ուժային գործողությունների բախվելու համար»,- հայտարարել է Հյուսիսային Կարոլինայի արեւմտյան շրջանի փաստաբան Էնդրյու Մյուրեյը: