Ալբանիան արտահանձնել «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության շարքերում կռված ռուսաստանցուն, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՌԴ ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնը (ՀԿԿ):

«Անվտանգության դաշնային ծառայությունը` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության, Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի եւ Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության հետ համատեղ, կազմակերպել է Ալբանիայից միջազգայնորեն հետախուզվող Ռուսաստանի քաղաքացի Միսլաեւ Ռասուլ Վիշանիեւիչի արտահանձնումը»,-  հայտնել են ՀԿԿ-ում:

ԱԴԾ-ի տվյալներով՝ Միսլաեւը, «լինելով արմատական ​​իսլամի կողմնակից, 2013-ին մեկնել էր Սիրիա, որտեղ մասնակցել էր «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմից կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին: 2019 թվականի հուլիսին Միսլաեւը կալանավորվել էր Ալբանիայում: Ռուսաստանի իրավապահ մարմինների համակարգված գործողությունների արդյունքում ներկայացված հետախուզվող անձի հանցավոր գործունեության ապացույցները թույլ են Ալբանիայի իշխանություններին թույլ տվեցին բավարարել նրա արտահանձնման պահանջը: Նախօրեին նա արտահանձնվեց Ռուսաստան:

ՀԿԿ-ում հայտնել են, որ Միսլաեւվը գտնվում է կալանքի տակ եւ անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում: