Արքայազն Էնդրյուի պատկերով դպրոցական ավտոբուսն անցավ Բուքինգհեմյան պալատի կողքով. Պաստառին նաեւ գրություն կա` արքայազնին ուղղված խնդրանք, զանգահարել Հետաքննությունների դաշնային բյուրո (ՀԴԲ ), գրում է The Guardian-ը:

Անսովոր ակցիայի նախաձեռնողը ամերիկացի ֆինանսիստ Զեֆեր Էփշտեյնի մի քանի զոհերի փաստաբան Գլորիա Օլրեդն է: Մասնավորապես, պաստառի վրա արքայազնի հսկայական լուսանկարի տակ գրված է. «Եթե տեսնեք այս մարդուն, խնդրեք նրան զանգահարել ՀԴԲ` նրանց հարցերին պատասխանելու համար»:

Ավելի վաղ Օլրեդը Նյու Յորքում մամուլի ասուլիս էր տվել, որի ընթացքում դիմել էր արքայազնին եւ խնդրել կապվել ՀԴԲ-ի հետ և տեղեկություններ հաղորդել այն ամենի վերաբերյալ, ինչ տեսել է, երբ կանգ է առել Էփշտեյնի տներում:

Մինչ այժմ արքայազն Էնդրյուն չի պատասխանել ՀԴԲ-ի խնդրանքներին` կապ հաստատել գործակալության հետ ամերիկացի ֆինանսիստի գործի քննության շրջանակներում: Ավելի վաղ, արքայազնը մերժել էր ամերիկացի ֆինանսիստի հետ կապին վերաբերյալ բոլոր մեղադրանքները: