Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան այցի ընթացքում մի շարք փաստաթղթերի ստորագրում է նախատեսված: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, հայտնում է https://minval.az/:

Նա նշել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի փաստաթղթերի շուրջ, որոնք կստորագրվեն»:

«Դրանցից ես կցանկանայի առանձնացնել տնտեսական եւ ռազմական ոլորտներին վերաբերող փաստաթղթերը»,- ասել է Օզորալը: