Համացանցում հայտնվել են «Երկաթյա մարդու» կոստյումով քաջ օդաչուի` Դուբայի վրայով կատարած թռիչքի կադրերը, գրում է Daily Mail-ը: Ավելի քան 240 կմ/ժամ արագություն թռնող օդաչուն ֆրանսիացի Վինս Ռեֆեն էր:

Զրի վրայով կարճատեւ թռիչքից հետո Ռեֆեն ավելի բարձր է թռնում եւ բացում է օդապարիկը` հայտնվելով ավելի քան 1490 մ բարձրության վրա: Սարքը Jetman Dubai ընկերության նախագիծն է, որը նպատակ ունի «ապագա ստեղծել ռեակտիվ թեւերով թռնող անձանց համար»: