Նիգերում տեղական եւ ֆրանսիական զորքերի համատեղ օպերացիայի ընթացքում 120 ահաբեկիչ է ոչնչացվել, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: Գործողությունն անցկացվել է Տիլաբերի շրջանում` Մալիի եւ Բուրկինա-Ֆասոյի սահմանին: Օպերացիայի արդյունքում ֆրանցիացի եւ նիգերացի զինվորականները չեն տուժել:

Հաղորդվում է, որ Տիլաբերիի իշխանությունները նախկինում խստացրել էին անվտանգությունը, փակել էին շուկաները եւ սահմանափակել երթեւեկությունը դեկտեմբեր եւ հունվար ամիսների ընթացքում ջիհադականների կողմից իրականացված հարձակումների արդյունքում, որոնց հետեւանքով 174 նիգերացի զինվոր էր սպանվել: