Թուրքիայում վճռաբեկ դատարանը բեկանել է հորն ու մորը սպանած երիտասարդ աղջկա նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ վճռաբեկ դատարանը բեկանման որոշման մեջ նշել է, որ սպանությունն ապացուցող ապացույցները թերի են։

Ավելի վաղ Մերսինի առաջին ատյանի դատարանը դիտավորյալ սպանության համար ցմահ ազատազրկման էր դատապարտել Սեհեր Դադաքին։  Վերջինս դատապարտվել էր հարազատ հոր ու մոր հետ վիճաբանության ժամանակ սխտորի ճզմիչով գլխներին հասցրած հարվածների միջոցով սպանելու համար։