Բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ՀՀ-ում վերջին 5 տարվա մշտական բնակություն, որը ես չունեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:

«Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու հետևաբար վրեժխնդիր լինելն է: Կրկնում եմ՝ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ՀՀ-ում վերջին 5 տարվա մշտական բնակություն, որը ես չունեմ: Ես մոտ 37 տարի զբաղեցրել եմ երանելի մի պաշտոն, որը վերադաս չի ունեցել, իսկ պարգևավճարները եղել են ծաղիկների և հոտնկայս ծափերի տեսքով...»,- գրել է նա: