ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շաբաթ օրը Թուրքիայի իր գործընկեր Հուլուսի Ակարի հետ հեռախոսազրույցում քննարկել է իդլիբյան ապառազմականացման գոտում իրավիճակի կայունացումը։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչության տվյալներով՝ նախարարների զրույցը կայացել է ցերեկը, կողմերը կարծիքներ են փոխանակել Սիրիայում իրավիճակի մասին։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են իդլիբյան ապառազմականացման գոտում իրավիճակի կայունացմանը վերաբերող հարցեր»,- ասել են պաշտպանության նախարարությունում։