Երեւանում այսօր` փետրվարի 22-ին, Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերին նվիրված հանրային քննարկմանը մի քաղաքացի, ով ներկայացավ որպես «գործ տվող» հայտարարեց, որ ամենամեծ խնդիրը մեր ոստիկանական համակարգի սխալ արժեհամակարգն է:

«Երբ որ նույնիսկ ոստիկանապետին բարձրաձայնում ենք, որ ենթադրենք տաքսիները փակ համարներով կանգնած են, ինչու ոչ մեկ քայլ չի ձեռնարկում,  ինքն ասում է` «տուն են պահում»: Երբ որ վարորդը ոստիկանի թույլատրությամբ կանգնում է զեբրի վրա,  ոստիկանը համարում է, որ իր գործը ոչ թե օրենքները պահելն է այլ ղեկավարել օրենքը սեփական տնօրինությամբ: Երկրորդ խնդիրը ոստիկանների քանակն է, եթե գործառույթները փոխվի, կարծում եմ` չի հերիքելու Երեւանին, որովհետեւ մոտավոր հաշվարկներով այսօր գործում է օրական 150 հոգի,  սակայն նույն Վրաստանում, երբ որ պատրուլի անցան այնտեղ մոտավորապես 400 հոգի օրական պետք  լիներ: Եւ երրորդ հարցը քաղաքացիական վերահսկողություն պետք է սահմանել , որով պետք է ոչ միայն վերահսկվի օրնախախտ քաղաքացին, այլ նաեւ կվերահսկվի օրինախախտ ոստիկանը, օրինակ Նալբանդյան փողոցում` ոստիկանության շենքի մոտ սխալ կայանված է մեքենան եւ ոչ մի վերահսկողություն չկա»,-ասաց նա:

Փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը ասաց, որ քաղաքացու ներկայացրած առաջին եւ երրորդ  հարցերը որպես հաղորդում կընդունի: