Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է մարտի 5-ին իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի եւ Էմանուել Մակրոնի հետ քննարկել իրավիճակը Իդլիբի շրջանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Համապատասխան հայտարարությունը նա արել է շաբաթ օրը Իզմիրում ելույթի ժամանակ, որը հեռարձակել է NTV-ն։

«Իդլիբի թեման նույնքան կարեւոր է, ինչպես նախկինում Աֆրինինը եւ այն տարածքներինը, որտեղ անցկացվում էր «Խաղաղության ակունքը»։ Այս թեմայով ես երեկ մեր վճռականությունն եմ հայտնել պարոն Պուտինին, ինչպես նաեւ Մերկելին ու Մակրոնին։ Ես մարտի 5-ին կհանդիպեմ Պուտինի, Մակրոնի եւ Մերկելի հետ, եւ մենք կրկին կքննարկենք այս թեման»,- հաստատել է Էրդողանը։

Նախօրեին թուրք առաջնորդը նաեւ կարծիք էր հայտնել, որ Սիրիայի հարցով քառակողմ հանդիպումը կարող է մարտին Ստամբուլում անցկացվել։