Xiaomi ընկերությունը մշակել է SIM-քարտ, որը կարող է կիրառվել որպես microSD: Վերջին շրջանում թողարկվել են բազմաթիվ հեռախոսներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի, որոնցում չի նախատեսվել microSD հիշողության քարտի համար առանձին սլոթ, գրում է Planet Today-ը:

Արտադրողների համոզմամբ, այդպիսի սլոթը զբաղեցնում է առանձին տեղ, որը կարելի է ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործել ուրիշ բաղադրիչներ բջջային հեռախոսում ինտեգրելու համար: Բացի այդ, microSD քարտերը չեն աշխատում որպես ներքին հիշողություն արագության տեսանկյունից:

Այդուհանդերձ, օգտատերերի ճնշող մեծամասնությունը համարում է, որ անհրաժեշտ է ունենալ հնարավորություն հեռախոսում ներքին պահեստն ընդլայնելու համար, քանի որ այժմ սմարթֆոնները կարող են ձայնագրել 4K կամ անգամ ներբեռնել շատ ծանր ֆիլմեր 5G-ի շնորհիվ: Բախվելով այդ խնդրին՝ Xiaomi-ն մշակել է հիանալի լուծում, որը բավարարում է օգտատերերի ցանկությունը՝ առանց անտեսելու արտադրողների դիզայնը: Դա SIM-քարտ է, որն աշխատում է նաեւ որպես microSD:

Ըստ առկա տվյալների՝ Xiaomi կրկնակի քարտը կունենա SIM տիպիկ տեխնոլոգիա (որը կհամատեղվի 5G-ի հետ), իսկ մյուս կողմից այն կլինի տեղեկտվությունը պահելու տեխնոլոգիա: Սակայն, հնարավոր է, որ կրկնակի քարտը կկիրառվի միայն Xiaomi եւ Redmi սարքերում: