Գերմանիայի հարավում՝ Շտուդգարտ քաղաքում, անհայտ անձինք կրակել են նարգիլե-ակումբներից մեկի ցուցափեղկի ուղղությամբ, հաղորդում է «ՄԿ»-ն՝ հղում անելով DPA գերմանական գործակալությանը:

Իրավապահների տեղեկություններով՝  դեպքի հետեւանքով տուժածներ չկան. հարձակման պահին շենքում մարդ չկար: Ակումբի տերը հայտնաբերել է կրակոցների հետքերը միայն երեկոյան: Հայտնի չէ, թե հստակ որ ժամին է դեպքը տեղի ունեցել: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Հանաու քաղաքում աջ արմատական ծայրահեղականը կրակ էր բացել երկու նարգիլե-ակումբների հաճախորդերի ուղղությամբ: Հարձակման հետեւանքով զոհվել էր ինը մարդ: Հարձակվողը նաեւ սպանել էր սեփական մորը, այնուհետեւ ինքնասպան եղել: