Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshyan.com-ը հայտնում է,  որ ժամը 07:50-ի սահմաններում, Կապանի բնակիչ, 29-ամյա Արամ Հ.-ն՝ իր վարած Ford Transit մակնիշի 860 OM 61 համարանիշի ավտոմեքնայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167 կմ հատվածում բախվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Զարդթուր Հ.-ի վարած «Վոլվո» մակնիշի 79 E 193-10 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 33-ամյա Սևակ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford-ի վարորդն ու ուղևորը աշխատում են «Աթենք» ՍՊԸ-ում: