Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում տեղեկացրել են Իտալիայում տարածված կորոնավիրուսի պատճառով աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին, հաղորդում է «ՄԿ»-ը:

«Թատրոնը կսպասի իշխանություններից հետագա կարգադրումներին»,-ասվում է «Լա Սկալա»-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ձեռքբերված տոմսերը վերադարձնելու եւ ավելի մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու հարցով հանդիսատեսին խնդրել են դիմել թատրոնի ադմինիստրացիային: