Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Կապանի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականության։
Պաշտոնապես հայտնում ենք ,որ առ այսօր,ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի»,- գրված է էջում։