Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը բանակցային գործընթացի վրա որեւէ դրական ազդեցություն չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ «Հայ դատի» եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը

Նրա խոսքով՝ հանդիպումն, ըստ էության, վերաբերում էր ոչ այնքան 2 երկրների առաջնորդներին, որքան կազմակերպիչներին, որոնք ցանկանում էին բաց ձեւաչափով շփում անցկացնել: «Բանավեճի կազմակերպիչները հետապնդում էին քարոզչական նպատակներ, եւ նրանք դրանց հասան: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա չեմ կարծում, որ բանակցային գործընթացը պետք է սկսել Տիգրան Մեծի ժամանակներից»,- նշեց Մանոյանը:

Նրա պարզաբանմամբ՝ արտահայտված կամ չարտահայտված այս կամ այն մտքերը հազիվ թե թաքուն նպատակ կամ իմաստ ունենային: «Այսպիսի ձեւաչափի հանդիպումներում զրուցակիցները հաճախ բաց են թողնում ինչ-որ մանրամասներ, եւ սա նորմալ է: Այդպիսի վերապահումներին է վերաբերում, օրինակ, Ալիեւի այն հայտարարությունը, թե Ղարաբաղը ճանաչել են ավելի քան տասնյակ երկրներ»,- ամփոփեց Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել էին ղարաբաղյան հիմնախնդրով հրապարակային բանավեճի: