Փետրվարի 22-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Գայի պողոտայից բերման են ենթարկել 38 եւ 39-ամյա տղամարդկանց՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Պարզվել է, որ ժամը 18.00-ին նրանցից մեկը Գայի պողոտայի 14 հասցեի մոտ հատել է 1 ծառ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդն ավտոմեքենայից ներկայացրել է էլեկտրական սղոց եւ ծառի մանրացված կոճղեր:

Նախապատրաստվում են նյութեր: