Նեանդերթալցիների եւ դենիսովների ընդհանուր նախնիները խաչասերվել են ավելի վաղ տեսակի մարդկանց հետ գրեթե 700 հազար տարի առաջ: Նման եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները, գրում է Science Advances-ը:

Դրա մասին վկայում է գենետիկ հետքը, որը հայտնաբերվել է ոչ միայն հնագույն մարդկանց մնացորդներում, այլ նաեւ Եվրոպայի ժամանակակից բնակիչների ԴՆԹ-ում: Դա հաստատել հաջողվել է Յուտայի համալսարանից Ալան Ռոջերսին, որն իր գործընկերների հետ ներկայացրել է նոր հետազոտության արդյունքները:

Ռոջերսն օգտագործել է Simons Genome Diversity Project տվյալների բազան, որի ինֆորմացիան համեմատել է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ժամանակակից բնակիչների ԴՆԹ-ի հետ: Դրան գումարած՝ կիրառվել են Արեւմտյան Աֆրիկայի ժողովրդի ներկայացուցիչների ԴՆԹ-ից ստացված տվյալներ: