Վիեննայում փետրվարի 26-ին տեղի կունենա Չինաստանի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն 2015թ․ իրանական միջուկային համաձայնագրի պահպանման հնարավորությունը։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հունվարի 14-ին պաշտոնապես Իրանին մեղադրել էին սպառազինությունների վերահսկման 2015թ․ համաձայնագրի պայմանները խախտելու մեջ։ Համաձայնագրի խախտումները կարող են հանգեցնել ՄԱԿ պատժամիջոցների կրկնակի սահմանմանը, որոնք հանվել էին համաձայանագրին համապատասխան։

Եվրոպական միությունը մտադիր է երկարացնել միջուկային համաձայնագրի շուրջ վեճերի լուծման մեխանիզմների անորոշ ժամկետը, որպեսզի խուսափի ՄԱԿ ԱԽ դիմելու անհրաժեշտությունից կամ նոր պատժամիջոցների սահմանումից, փետրվարի 4-ին Թեհրան իր այցի ընթացքում հայտարարել էր ԵՄ գլխավոր դիվանագետ Ջոզեպ Բորելը։