Փետրվարի 23-ին, Անկարայում տեղի ունեցավ Թուրքիայի Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) հերթական 4-րդ համագումարը, որին մասնակցեցին հազարավոր պատգամավորներ, իսկ հազարավորներն էլ զրկուած են մասնակցությունից՝ Թուրքիայի իշխանությունների կողմից հարուցված արհեստական արգելքների պատճառով։

ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համագումարի նախագահության անդամ էր HDP կուսակցության կողմից Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլյանը։

Համագումարին հրավիրված էին եւ ներկա էին տարբեր երկիրների եւ շրջանների կուսակցությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա, Թունիս, Պաղեստին, Հորդանան, Մարոկկո, Կիպրոս, Շվեդիա, Լիբանան, Եգիպտոս, Իտալիա, Իսպանիա, Բասկերի երկիր, Կատալոնիա, Դանիա, Նորվեգիա, Անգլիա, Շոտլանդիա, Պորտուգալիա, Ֆինլանդիա, Շվեցարիա, Հայաստան) ներկայացուցիչներ: Հ.Յ.Դ.-ի կողմից համագումարին մասնակցեց Խաժակ Մկրտիչյանը, որը մասնակցել էր նաեւ HDP-ի 3-րդ համագումարին։

Համագումարի աշխատանքների վերջում ընտրվեցին կուսակցության համանախագահները եւ խորհուրդը։ HDP-ի կանոնների համաձայն կուսակցության ղեկավար մարմիններում կանանց եւ տղամարդկանց թիվը հավասար է. համանախագահներ վերընտրվեցին Փերվին Պուլտանը (Pervin Buldan) եւ Միթհատ Սանջարը (Mithat Sancar)։