Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Լիճք գյուղի մոտ, տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը երթեւեկելի է միակողմանի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: