Հարվի Վայնշտեյնը մեղավոր է ճանաչվել սեռական բռնության եւ բռնաբարության մեջ, հայտնում է AFP-ը։

Ատենակալների ժյուրին, որը կազված է եղել յոթ տղամարդկանցից եւ հինգ կանանցից, հոլիվուդյան պրոդյուսերին մեղավոր է ճանաչել առաջին կարգի հանցավոր սեռական ակտերի եւ երրորդ կարգի բռնաբարության մեջ։

Ընդ որում, նա անմեղ է ճանաչվել առաջին կարգի բռնաբարության եւ գիշատիչ սեռական բռնության մեջ, որոնց համար մեղադրվելու դեպքում ցմահ ազատազրկման կենթարկվեր։

Վճիռը հայտարարվել է Նյու Յորքի դատարանի լեփ-լեցուն դահլիճում, որտեղ մոտ 100 մարդ է հավաքվել։

Ավելի քան 80 կանայք մեղադրել են Վայնշտեյնին սեռական արարքների մեջ, սակայն ատենակալների դատարանը քննել է միայն երկու մեղադրանք՝ կապված նախկին դերասանուհի Ջեսիկա Մանի եւ նախկին ասիստենտ Միմի Հեյլիի հետ։