Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։ Այս  մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։

Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։

Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կոռոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝

• Հաճախակի լվանալ ձեռքերը

• Խուսափել սուր շնչառական հիվանդություներ ունեցող

մարդկանց հետ սերտ

շփումներից:

• Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ

առանց բժշկի նշանակման

• Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի

դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս

Մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից՝ http://www.protezionecivile.gov.it/home

Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝

ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E

Հեռ. 06 3296638

E-mail: [email protected]»,- ասվում է հայտարարությունում: