Կոլումբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատը) հետաքննություն է սկսել նախագահ Իվան Դուկեի դեմ, ով կասկածվում է  2018-ի նախագահական ընտրություններում ընտրողներին կաշառք տալու համար: Այս մասին հայտարարել է մեղադրանքնի մասով հանձնաժողովի ղեկավար Զոն Հայրո Կարդենասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք որոշել ենք պաշտոնապես հետաքննություն սկսել հանրապետության նախագահի դեմ», - նրան մեջբերում է La FM ռադիոկայանը:

Քարդենասը նշել է, որ հանձնաժողովը նախագահի դեմ բողոք է ստացել պատգամավոր Դեւիդ Ռասերոյի կողմից: Դրանում քաղաքական գործիչը, վկայակոչելով Կոլումբիական կոնգրեսի նախկին անդամ Աիդա Մերլանոյի հայտարարությունները, մեղադրել է Դուկեին 2018-ի նախագահական քարոզարշավի ընթացքում կոռուպցիոն սխեմաներ օգտագործելու համար: