Չիկագոյի Արեւելյան ինստիտուտի հնագետները հայտնաբերել են առեղծվածային կորսված քաղաք, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 1400 թվականից մինչեւ մ.թ.ա. 600 թվականը եւ հաղթել է Ֆրիգիայի պատերազմում, որտեղ կառավարել է Միդաս արքան, հաղորդում է Lenta-ն՝ Phys.org-ի վրա հղումով:

Մասնագետները հայտնաբերել են պեղումների վայրը Թուրքիայի հարավում, այդ վայրը կոչվում է Թուրքմեն-Կարախոյուկ: Այնտեղ նրանք գտել են իռիգացիոն ջրանցք, լուվերեն լեզվով փորագրություններ, որոնք լայնորեն տարածված էին բրոնզե եւ երկաթե դարերում: Տեքստերում պատմվում է Խարտապու արքայի հաղթանակի մասին, իսկ Թուրքմեն-Կարախոյուկը առեղծվածային արքայության մայրաքաղաքն էր:

Հետազոտողները գտել են նաեւ ոչ մեծ քաղաքի ավերակներ, որը զբաղեցրել է մոտ 1,2 քառ. կմ տարածք: Սակայն գիտնականները դեռ չգիտեն, թե որ հնագույն արքայությանն է այն պատկանում: Ծրագրվում են հետագա պեղումներ, որոնք արդյունքում գիտնականները հուսով են գտնել պալատներ, տներ եւ այլ հուշարձաններ: