Հունաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ են կիրառել Լեսբոս ու Չիոս կղզիներում գաղթականների համար նոր փակ կենտրոնների կառուցման դեմ բողոքող բնակիչների նկատմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով  Աթենքի Մակեդոնական նորությունների գործակալությունը՝ AMNA-ն:

Գործակալության տվյալներով` անկարգությունները սկսվել են Լեսբոս եւ Չիոս կղզիներ ոստիկանության ուղեկցությամբ նավերով շինարարական տեխնիկա բերելուց հետո, որոնք նախատեսված են փախստականների եւ միգրանտների համար նոր փակ վերահսկվող կացարանների կառուցման նպատակով:

Հատուկ նշանակության ջոկատների 10 ստորաբաժանում, որոնք «Պեգաս» նավով ժամանել էին Լեսբոս կղզու Միտիլինի նավահանգիստ, սկսել են ցրել հարյուրավոր բնակիչներին, որոնք հավաքվել էին այնտեղ, որպեսզի թույլ չտան բեռնաթափել շինարարական տեխնիկան: Ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառել:

Վայրէջքի ավարտից հետո շինարարական սարքավորումները, ոստիկանության զորքերի ուղեկցությամբ, տարան դեպի Կավկալի, որտեղ եւ հող էր նախատեսված միգրանտների համար փակ կացարանի կառուցման նպատակով: