Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: