Երեքշաբթի օրը Turkish airlines-ի Թեհրան-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռը արտահերթ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում` ուղեւորներից մեկի մոտ կորոնավիրուսի կասկածանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Haberturk հեռուստաալիքը:

TK879 չվերթը գտնվում է Էսենբոգա օդանավակայանում. կարանտինային միջոցառումներ են ձեռնարկվել: Ինքնաթիռում 132 մարդ կա, բժիշկները չափում են ուղեւորների ջերմությունը եւ ստուգում նրանց առողջական վիճակը: