Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հույս է հայտնել, որ դատարանը կբավարարի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը: Լրագրողների հետ զրույցում փաստաբանը նշեց, որ հույսեր է կապում դիմումի քննման դրական արդյունքի հետ: Նրա խոսքով` հույսը պայմանավորված է նրանով, որ գործընթացը հասել է այն փուլին, երբ այդ միջնորդությունը կարելի է քննարկել: «Սա այն սահմանն է, որից հետո մենք դուրս ենք գալիս իրավական գործընթացից: Ամբողջ գործընթացն ապօրինի է, բայց սա կլինի վերջին քայլը», - նշեց Խուդոյանը:

Միեւնույն ժամանակ, նա հայտնեց, որ ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ նախկին նախագահին ազատելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել հաջորդ հանդիպումներից մեկին:

Հիշեցնենք, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունների վերաբերյալ որոշումը կհրապարակվի մարտի 3-ին: