ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Դելիում կայացած բանակցություններից հետո հայտարարել են, որ իրենց երկրներն աշխատում են առեւտրային խոշոր համաձայնագրի շուրջ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Մեր թիմերը հսկայական առաջընթաց են արձանագրել համապարփակ առեւտրային համաձայնագրի շուրջ աշխատանքում, եւ ես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել այնպիսի համաձայնության, որը մեծ նշանակություն կունենա երկու երկրների համար», - ասել է Թրամփը Հնդկաստան կատարած այցի վերջին օրը:

Նա հայտարարել է Հնդկաստանի հետ ընդհանուր 3 միլիարդ դոլարի ամերիկյան ուղղաթիռների եւ այլ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի մասին եւ հայտնել է, որ Վաշինգտոնը եւ Դելին ընդլայնում են համագործակցությունն ահաբեկչության, կիբերանվտանգության եւ ծովային անվտանգության դեմ պայքարում:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Հնդկաստան հարաբերություններն այսօր «իսկապես ավելի ամուր են, քան երբեւէ»: Մոդին նույնանման գնահատական է տվել` հայտարարելով, որ Թրամփի օրոք երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը զգալիորեն աճել է, եւ նրանց միջեւ հարաբերությունները հասել են նոր մակարդակի:

Նա նաեւ նշել է, որ Թրամփի հետ արդյունավետ բանակցություններ է վարել ԱՄՆ-Հնդկաստան գործընկերության տարբեր առանցքային կողմերի վերաբերյալ, ներառյալ` պաշտպանությունն ու անվտանգությունը, էներգետիկան եւ տեխնոլոգիաները: