«Որպես պատմաբան` կարող եմ նաև կանխատեսել անխուսափելի ապագան: Հայաստանի ներկայիս ղեկավարը, երբ կլինի «նախկին իշխանություն», անխուսափելիորեն նստելու է: Այս տեսարանը դրա մասին է խոսում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Նա գրել է. «Նստելու որոշումը Հայաստանի ներկայիս ղեկավարը և վաղվա «նախկին իշխանությունը» հենց այսօր կայացրեց` այս տեսարանը ստեղծելով:

Ապագայի անխուսափելի պատմությունը սկսեց գրել Նիկոլ Փաշինյանն իր իսկ ձեռքով հենց այսօր: Անխուսափելիորեն, կրկնում եմ` անխուսափելիորեն բոլորն են նստելու` սկսած իրենից ու իր մերձավորներից, վերջացրած` Ատելության կուսակցության պարագլուխներով ու նրանց մոտիկ- հարազատներով: Ու ոչ մեկ այս գործընթացը կանգնեցնել չի կարողանալու»: