Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի Ժնեւում հանդիպել է իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ մի քանի «առանցքային հարցեր» քննարկելու հնարավորության համար:

Նախարարների նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել անցյալ տարվա նոյեմբերին Երեւան Լավրովի այցի ժամանակ: