ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին բռնաբարության եւ սեռական ոտնձգության մեջ մեղավոր ճանաչելը «շատ համոզիչ ազդանշան է», հայտնում է NYP-ը։

«Ես երբեք Հարվի Վայնշտեյնի երկրպագուն չեմ եղել,- ասել է Թրամփը,- Ես շատ բան չգիտեմ այդ գործի մասին։ Ես պարզապես նրա երկրպագուն չեմ եղել։ Ես գիտեի նրան մի քիչ, ոչ շատ լավ, ես գիտեի նրան, որովհետեւ նա ապրում էր Նյու Յորքում»։ «Ես կասեմ, որ մարդիկ, որոնք սիրում էին նրան, դեմոկրատ էին։ Միշել Օբաման էր սիրում նրան։ Հիլարի Քլինթոնն էր սիրում նրան։

Նա հսկայական փողեր էր տալիս դեմոկրատներին։ Ինձ հետաքրքիր է իմ հարցը՝ կվերադարձնե՞ն արդյոք դեմոկրատներն այդ փողերը։ Որովհետեւ նա շատ փող էր տալիս դեմոկրատներին եւ, գիտեք, դա շատ վատ է, բայց դա հենց այդպես էր»,- հավելել է նա։

Նախօրեին ատենակալների ժյուրին Վայնշտեյնին մեղավոր էր ճանաչել երրորդ աստիճանի բռնաբարության եւ սեռական ագրեսիայի մեջ։