Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 15, թմրամիջոցի հայտնաբերման եւ ծեծի՝ 6, խարդախության եւ յուրացման կամ վատնման՝ 4, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ թմրանյութի իրացման՝ 3, համակարգչային հանցագործության՝ 2, բռնաբարության, անձի առեւանգման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, պետական, հասարակական ունեցվածքի գողության, կաշառակերության, ալիմենտ վճարելուց չարամտորեն խուսափելու, երեխային տեսակցելուն խոչընդոտելու եւ պատմամշակութային հուշարձաններ վնասելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության եւ բնակարանային գողության 2-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: