Ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 26-ամյա մի բնակիչ Նորքում մեքենայից գողություն է արել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո փետրվարի 21-ին կասկածվողը Վարդանանց փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Պարզվել է, որ նա փետրվարի 20-ի գիշերը գողացել է Նորքի 5-րդ փողոցում կայանված «Կիա Սոռենտո» մակնիշի մեքենայի ձայնարկիչն ու չորս լուսարձակները:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: