Փետրվարի 17-ին մեկը մտել էր մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի մի տուն եւ հյուրասենյակից հափշտակել հեռուստացույցն ու էլեկտրական ջեռուցիչը։ Տանտիրոջը պատճառվել էր շուրջ 105․000 դրամի գույքային վնաս։

Տեղեկությունը ստանալուն պես դեպքի վայր ժամանեց ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը։ Բերման ենթարկված 56-ամյա եւ 44-ամյա տղամարդիկ խոստովանեցին կատարածը։

Գողոնն առգրավվել է։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակում է։