Փասադենայում ամբողջ փողոցը փակել են այն բանից հետո, երբ 40 000 մեղուներ գրավել են տեղի հյուրանոցն ու դրա բակը, հայտնում է Americaru-ն։

Մի քանի մարդ հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ աֆրիկյան մեղուները դուրս են թռել Howard Johnson Inn հյուրանոցի քիվի տակից եւ սկսել են խայթել բոլորին։

Պարսն ընդգրկել է մոտ 40 000 մեղու։ Ամենաշատը նրանց խայթոցներից տուժել են երկու հրշեջներ, երկու ոստիկաններ եւ մեկ անցորդ։ Լոս Անջելեսի շրջանի մեղվաբույծների ասոցիացիայից Դեյվ Ուիլյամսը կարծում է, որ մեղուներին անհանգստացրել է ինչ-որ վիբրացիա կամ աղմուկ, դրա համար նրանք լքել են իրենց փեթակները։

Այս մեղուները նահանգներ բերված մի քանի տեսակների հիբրիդ են։ Նրանք ունեն իրենց բները ագրեսիվորեն պաշտպանելու սովորություն, դրա համար նրանց անվանում են «մարդասպան-մեղուներ»։ Մեղուներին քշելու համար փրկարարները ծուխ եւ հրշեջ փրփուր են օգտագործել։