ԱՄՆ-ը քայլեր կձեռնարկի, եթե Ռուսաստանը փորձի միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:

«Մեր ընտրություններին միջամտությունն անթույլատրելի է: Եթե Ռուսաստանը կամ այլ երկիր քայլեր ձեռնարկի՝ խաթարելու մեր ժողովրդավարական պրոցեսները, մենք պատասխան գործողություններ կձեռնարկենք»,- ասել է նա: