Բնակավայրերի ուղղությամբ կրակահերթեր չեն եղել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Վերջին շրջանի իրադարձությունները էապես չէին տարբերվում այն լարված իրավիճակներից, որ եղել էր նախկինում: Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ կրակահերթեր չեն եղել, անհանգստանալու ոչինչ չկա, մենք ունենք վիրավոր, որի կյանքին վտանգ չի սպառնում»։