Նյու Դելիում անկարգությունների հետեւանքով ավելի քան 10 մարդ է սպանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Ինչպես հայտում է Reuters-ը, քաղաքացիության մասին նոր օրենքի հետ կապված բախումները սկսվել են հանգստյան օրերին։

Երեքշաբթի օրը բողոքի ցույցերը վերսկսվել են Դելիի հյուսիսարեւելյան շրջաններում։

Հնդկաստանի մայրաքաղաքը հայտնվել է քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների դեմ ցույցերի կենտրոն։ Նշված փոփոխությամբ հեշտացվում է հարեւան երեք մահմեդական երկրներից ոչ մահմեդականների հնդկական քաղաքացիություն ստանալը։

Նախօրեին Հնդկաստանի ՆԳ փոխնախարար Կիշան Ռեդին Reuters-ին հայտարարել էր, որ բռնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ժամանակ«Հնդկաստանին վարկաբեկելու նպատակով դավադրություն էր»։

Նյու Դելիում հիվանդանոցներից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ զոհվել է 13 մարդ, ավելի քան 150 վիրավորներ բուժում են անցել հիվանդանոցում, շատերը հրազենային վնասվածքներով են եղել։ Մեկ այլ հիվանդանոցում հայտնել են երկու զոհվածի եւ 200 վիրավորի մասին։