Միացյալ Նահանգները Իրանի, ԿԺԴՀ-ի եւ Սիրիայի հանդեպ զանգվածային ոչնչացման զենք չտարածելու ամերիկյան օրենքի խախտման համար պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Իրաքի, Ռուսաստանի եւ Թուրքիայի 13 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի երեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Չինաստանից, Իրաքից, Ռուսաստանից եւ Թուրքիայից 13 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի հանդեպ չտարածման օրենքին համապատասխան։ Տվյալ միջոցառումները ներառում են պատժամիջոցներ Չինաստանի եւ Թուրքիայի հինգ ընկերությունների եւ ֆիզիկական անձանց հանդեպ՝ իրանական հրթիռային ծրագրին աջակցելու համար»։