Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 25-ին, ժամը 21:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում տեղի է ունեցել ավտովթար. «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեւորգ Հ.) եւ դուրս բերել երթեւեկելի հատված: