Ան-2 օդանավը, որն իրականացնում էր Ուստ Կամենոգորսկ – Ակսուատ չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Ուստ Կամենոգորսկի օդանավակայանի մերձակայքում, արտակարգ դրության հետեւանքով զոհեր չկան: Այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը:

««Օռլան 2000» ավիաընկերության Ան-2 օդանավը սանիտարական հանձնարարությամբ թռիչք էր կատարում Ուստ Կամենոգորսկ – Ակսուատ չվերթով: Անձնակազմը 12:50-ին զեկուցել է շարժիչի հետ կապված ոչ սովորական իրավիճակի մասին: Օդանավի հրամանատարը հարկադիր վայրէջքի որոշում է ընդունել Ուստ Կամենոգորսկի օդանավակայանից 1,5 կմ հեռավորությամբ գտնվող շրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ: