Խարդախները գողացել են WhatsApp-ի օգտատերերի տվյալները պոռնոյի հանդեպ նրանց սիրո շնորհիվ, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Vade Secure-ին:

Նշվում է, որ չարագործներն օգտագործել են նրանց սերը դեպի պոռնոյի թեմաներն ու նրանց ակտիվորեն հրավիրել Berbagi WhatsApp փակ պոռնոչաթ:

Այդ եւ նմանատիպ խմբերում տվյալները, որոնք օգտատերերը գրանցում են, արդյունքում հայտնվում են խարդախների ձեռքում:

Vade Secure-ի մասնագետները կազմել են ընկերությունների ցուցակը, որոնք ավենից հաճախ կապված են լինում ֆիշինգային հարձակումների հետ: Առաջին տեղում է PayPal-ը, երկրորդ տեղում՝ Facebook-ը, երրորդ տեղում՝ Microsoft-ը: WhatsApp-ը հինգերորդ տեղում է, անցած տարի այն 63-րդ տեղում էր: