Կառավարությունը չորեքշաբթի Պետդումայում ՌԴ-ից Հայաստան նավթամթերքների ներկրման ժամանակ ժամանակավոր դեկլարացիայի չեղարկման մասին արձանագրություն է մտցրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համապատասխան փոփոխություններն առաջարկվում է ներառել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում:

Արձանագրության տեքստի համաձայն՝ 95-ից պակաս օկտանայի թվի հետ ավտոմոբիլային բենզինի եւ Հայաստանին մատակարարվող նավթային հեղուկ պարաֆինի դեկլարացիան «իրականացվում է առանց ժամանակավոր մաքսային դեկլարացման»: Ընդ որում, այդ ապրանքների համար ժամանակավոր մաքսային դեկլարացումը համարվում է չներկայացած, եթե այդ ապրանքները չեն ներկրվել:

Վավերացման դեպքում փոփոխություններն ուժի մեջ են մտնում արդեն 15 օր անց այն բանից հետո, երբ երկու կողմերը միմյանց տեղեկացնում են անհրաժեշտ ներպետական գործընթացների իրականացման մասին: