Վիզայի ռեժիմի ազատականացումը նախատեսված է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով, որը հնարավորություն կտա երկխոսություն սկսել այս թեմայի շուրջ: Այս մասին փետրվարի 26- Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին:

Դեսպանը նշեց, որ անցյալ տարի Եվրահանձնաժողովն առաջընթաց էր տեսել վիզաների ազատականացման համաձայնագրի իրականացման գործում: «Սակայն Հայաստանի հետ վիզայի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների համաձայնությունը: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում այդ համաձայնությունը ձեռք կբերվի եւ որ երկխոսությունը շուտով կսկսվի: Փաստացի, սա նշանակում է, որ մենք պետք է նստենք եւ մշակենք ճանապարհային քարտեզ, որը, ի վերջո, կհանգեցնի վիզայի ռեժիմի ազատականացման համաձայնագրին»,- նշեց Վիկտորինը` հավելելով, որ այդ գործընթացում ներգրավված են Հայաստանում ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները: