Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ի բոլոր երկրների կողմից Հայաստանի և Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը տեղի կունենա մի քանի ամսվա ընթացքում: Այս մասին փետրվարի 26- Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց դրա հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Արման Եղոյանը:

Պատգամավորը շեշտեց, որ Եվրամիության հետ հարաբերություններն այսօր հիմնված են Հայաստան-ԵՄ համաձայնագրի վրա, բայց` միայն մասամբ, քանի որ այն դեռեւս ամբողջությամբ ուժի մեջ չի մտել: «Ներկայումս այն վավերացվել է ԵՄ անդամ 23 երկրների կողմից, եւ մյուս հինգ պետությունների կողմից վավերացումից հետո, ինչը ես ակնկալում եմ մի քանի ամսվա ընթացքում, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի եւ կփոխարինի նախորդ փաստաթղթին»,- ասաց Եղոյանը: