Iphone XR-ը 2019 թվականի աշխարհի ամենավաճառված սմարթֆոնն է: Այդ մասին հայտնում է MacRumors-ը` վկայակոչելով Omdia հետազոտական ընկերության տվյալները:

Ըստ հաշվարկների` անցյալ տարի Apple-ը այս տեսակի 46.3 միլիոն սմարթֆոն է վաճառել: Երկրորդ տեղը բաժին է ընկել Iphone 11-ին` 37.3 միլիոն վաճառված սարքով: Վարկանիշի հաջորդ երեք տեղերում են Samsung-ի Galaxy սմարթֆոնները` A10-ը (30.3 միլիոն), A50-ը (24,2 միլիոն) եւ A20-ը (19,2 միլիոն):

Առաջին տասնյակում են նաեւ Iphone 11 Pro Max-ը, Iphone 11 Pro-ն եւ Iphone 8-ը, ինչպես նաեւ Redmi Note 7-ը եւ Samsung Galaxy J2 Core-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: